Մարքեթինգային ռազմավարություն
Երբ բիզնեսին պետք է հստակ աճի ուղղություն․ վերլուծում ենք դիրքավորումը, լսարանը, առաջարկը, վաճառքի ճանապարհը և ընտրում առաջնահերթ գործողությունները։
Տեսնել ուղղությունը
Սկսել
Օգնում ենք բիզնեսներին, մասնագետներին և նախագծերին պարզել՝ ինչն է խանգարում աճին, հետո կառուցել այն մարքեթինգային համակարգը, որը բերում է վստահություն, տեսանելիություն և նոր հարցումներ։
Մեկ բրենդի ներքո միավորել ենք մարքեթինգի այն ուղղությունները, որոնք ձևավորում են հաճախորդի որոշումը՝ առաջին տպավորությունից և վստահությունից մինչև կապ հաստատելը։
Վաճառքը, պահեստը, պատվերները, պարտքերը և առաքումները՝ մեկ աշխատանքային համակարգում։ Մեծածախ և բաշխող կազմակերպությունների համար։
Յուրաքանչյուր բիզնես ունի աճի իր հիմնական խոչընդոտը։ Օգնում ենք հասկանալ՝ ինչն է խանգարում աճին, և ընտրել այն ուղղությունը, որն այս պահին կարող է ամենամեծ ազդեցությունն ունենալ՝ մարքեթինգային ռազմավարություն, կայք, ՍՄՄ, բովանդակություն, անձնական բրենդ կամ տվյալների վերլուծություն։
Երբ բիզնեսին պետք է հստակ աճի ուղղություն․ վերլուծում ենք դիրքավորումը, լսարանը, առաջարկը, վաճառքի ճանապարհը և ընտրում առաջնահերթ գործողությունները։
Տեսնել ուղղությունըԵրբ կայքը կա, բայց բավարար հարցումներ չի բերում․ կատարում ենք աուդիտ, բարելավում Google և AI տեսանելիությունը, էջերի կառուցվածքը և կապի ճանապարհը։
Տեսնել ուղղությունըԵրբ էջը պետք է պարբերաբար վստահություն ստեղծի․ մշակում ենք բովանդակության պլան, հրապարակումներ, վիզուալ համակարգ, պատմություններ և հարցումների ուղղորդում։
Տեսնել ուղղությունըԵրբ հաճախորդը ընտրում է մարդուն, ոչ միայն ծառայությունը․ կառուցում ենք դիրքավորում, խոսքի տոն, հանրային ներկայություն և երկարաժամկետ բովանդակության համակարգ։
Տեսնել ուղղությունըԵրբ պետք է նոր առաջարկը արագ և ճիշտ ներկայացնել․ մեկնարկային կամ սեզոնային արշավ, վստահության պատմություններ և հետագա կապի հստակ լեզու։
Տեսնել ուղղությունըԵրբ տվյալներ կան, բայց որոշումը հստակ չէ․ վերլուծում ենք հարցումները, գովազդը, կայքը և սոցիալական հարթակների տվյալները՝ կարճ վերլուծական ամփոփումով։
Տեսնել ուղղությունըԵրբ հաճախորդը նախ գնահատում է ձեզ Google-ում, կայքում, social media-ում, reviews-ում և AI պատասխաններում․ բացահայտում ենք վստահության բացերը և տալիս բարելավման roadmap։
Տեսնել ուղղությունըԵրբ կայքը պետք է վստահելի երևա նաև տեխնիկապես․ գնահատում ենք բազային անվտանգությունը, վստահության տեխնիկական ազդակները և AI համակարգերի համար պատրաստվածությունը։
Տեսնել ուղղությունըԱռաջին քայլը հասկանալն է՝ ինչն է հիմա խանգարում աճին։ Դրանից հետո ենք ընտրում ծառայությունը, գործիքը և աշխատանքի ծավալը։
Մենք մարքեթինգին չենք մոտենում որպես միայն գեղեցիկ հրապարակումների։ Յուրաքանչյուր նախագծում դիտում ենք երեք բան՝ հաճախորդը ինչ է տեսնում, ինչի վրա է վստահում և ինչ քայլով է կապ հաստատում։
Ատամնաբուժական նախագծերում հստակ ներկայացնում ենք բժիշկների փորձն ու ծառայությունները՝ պացիենտի վստահությունը ձևավորելու և կապ հաստատելը հեշտացնելու համար։
Բարեգործական նախագծերում ստեղծում ենք թափանցիկ ու վստահելի հաղորդակցություն՝ իրական պատմությունների, չափելի արդյունքների և հստակ հաշվետվողականության միջոցով։
Մասնագետների համար ձևավորում ենք հստակ դիրքավորում, ճանաչելի խոսքի ոճ և բովանդակության շարունակական համակարգ, որը երկարաժամկետ վստահություն է ստեղծում։
Այս պահին INCUBE marketing-ը աշխատում է տարբեր ոլորտների նախագծերի հետ՝ առողջապահություն, բարեգործական նախաձեռնություններ և վստահության վրա հիմնված հաղորդակցություն։
Բարեգործական նախագծի հանրային հաղորդակցություն, վստահության լեզու և թափանցիկ ներկայացում։
Տեսնել նախագիծըԱտամնաբուժական կլինիկայի մարքեթինգ, պացիենտների հարցումների աճ և ծառայությունների պարզ ներկայացում։
Տեսնել նախագիծըՀիմնադիրների, բժիշկների, փորձագետների և ղեկավարների համար անձնական բրենդը վստահելի հանրային ներկայություն է, որն օգնում է ճիշտ մարդկանց ճանաչել ձեր փորձը, հասկանալ ձեր արժեքը և դիմել հենց ձեզ։
Չենք սկսում գործիքից։ Սկսում ենք հարցից՝ հաճախորդը ինչու չի գալիս, ինչու չի վստահում կամ ինչու չի հասկանում առաջարկը։ Դրանից հետո ենք ընտրում ճիշտ ուղղությունը։
Գտնում ենք աճի խոչընդոտը՝ տեսանելիություն, վստահություն, բովանդակություն, կայք, տվյալներ կամ վաճառքի հոսք։
Ընտրում ենք այն ուղղությունը, որը հիմա ամենաարագ ազդեցությունն ունի։
Կառուցում ենք էջերը, հրապարակումները, արշավները, հաշվետվությունները կամ աուդիտի արդյունքը՝ հստակ հաջորդ քայլով։
Չափում ենք ոչ միայն դիտումները, այլև հարցումները, հաճախորդների հետ սկսված խոսակցությունները, հետագա կապն ու աճի հաջորդ հնարավորությունները։
Մարքեթինգը պետք է հեշտացնի հաճախորդի որոշումը՝ արագ հասկանալ, թե ով եք դուք, ինչ եք առաջարկում, ինչու վստահել ձեզ և ինչպես կապ հաստատել։
Գրեք՝ ինչ ունեք հիմա և ինչ արդյունք եք ուզում ստանալ՝ ավելի շատ զանգեր, պացիենտների հարցումներ, վստահելի էջ, կայքի աուդիտ, անձնական բրենդ կամ տվյալների վերլուծություն։ Կասենք՝ որ ուղղությունից սկսել։